Ազգային ժողովում այսօր քվերակության դրվեց «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
Նշենք, որ պայմանագրի քննարկումը ծավալվեց ամբողջ քառօրյայի ընթացքում:
Պայմանագրին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ էին 7-ը, իսկ ձեռնպահ' 1: