Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը::
Ելույթով հանդես եկավ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը.
«Դեռևս սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը, «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մենք նշեցինք, որ այդ որոշումը բխում է Հայաստանի շահերից բոլոր առումներով: ՕԵԿ խմբակցությունը կողմ կքվեարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին»,- նշեց Բիշարյանը: