Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատը) դեկտեմբերի 18-ի լիագումար նիստում հավանություն Է տվել «Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Ղազախստան» գործակալությանը:
Ինչպես նշել Է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաեւը, «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը հսկայական դեր Է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, եւ մեր այդ համագործակցությունը նպաստում Է մեր երկրների տնտեսական զարգացմանը: Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք մեր օրենսդրական շահերի զարգացումը»:
Նիստի ընթացքում տարածված նյութերում նշվում Է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը կազմում Է 7 մլն դոլար: