Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ղրիմի Հանրապետությունը ՌԴ-ի կազմի մեջ ընդունելու և Ռուսաստանի կազմում նոր սուբյեկտներ կազմելու վերաբերյալ ռուս-ղրիմյան պայմանագրի նախագծին: Այս մասին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Հավանություն տալ Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնություն ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտներ կազմելու մասին Ռուսաստանի Դաշնության և Ղրիմի Հանրապետության միջև պայմանագրի նախագծին,- ասված է փաստաթղթում:- Նպատակահարմար համարել բարձր մակարդակով ստորագրել պայմանագիրը, որը նախատեսված է սույն կարգադությամբ»:
Մարտի 18-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա հայտարարությամբ՝ իրենց Ռուսաստանի կազմ ընդունելու վերաբերյալ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի դիմումի կապակցությամբ: