Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա Է մտցրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում:
Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսին ստորագրել եւ արդեն վավերացրել են 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել Է դրան Հայաստանի միանալու պայմանագիրը: Ենթադրվում Է, որ փաստաթուղթը ԵՏՄ-ի անդամ երկրների եւ Հայաստանի խորհրդարաններում կվավերացվի մինչեւ հունվարի 1-ը: Մայիսին նաեւ ստորագրվել Է եվրասիական ինտեգրացմանը Ղրղզստանի միանալու հետ կապված միջոցառումների ծրագիրը:
«Վավերացնել Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը, որը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրվել Է Մինսկ քաղաքում»,- ասված Է փաստաթղթում: