ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը միության լիիրավ անդամ է դառնում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համատեղ:
Այդ երկրների իշխանությունների կողմից ստորագրված պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Ավելի վաղ պայմանագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի կողմից: