Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է օրենք' Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացն ում է Ղազախստանի Նախագահի պաշտոնական կայքը:
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով:
Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից: Հաջորդ իսկ օրը Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ: