«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Inform.kz-ի փոխանցմամբ էլ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են քաղաքական իրավիճակը Հայաստանում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ «բարեկամ հայ ժողովուրդը ճգնաժամից դուրս գալու ճիշտ ճանապարհ կգտնի իրավական դաշտում կառուցողական երկխոսության միջոցով»։