Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ: