Փետրվարի 14-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: