ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
«Մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի հետ: Ադրբեջանական զորքերը որոշել են հարձակվել Հայաստանի սահմանների վրա: Այս իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և մենք պետք է հասկանանք, թե ով ինչով է հետաքրքրված», - հայտարարել է Փաշինյանը՝ Մինսկում Միշուստինի հետ հանդիպման ժամանակ: