ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին ներկայացրեց պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովային:

 

Դիրկ Լորենցի հետ Տոնոյանը քննարկել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: Փոխնախարարը ներկայացրել է տեղի ունեցած միջադեպերի մանրամասներն ու մտահոգություն հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

 

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դ. Լորենցն էլ վերահաստատել է ԵՄ-ի մտահոգությունները և հորդորները' տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին:

 

Հանդիպմանը Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է նաեւ սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացված «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: