Դաշնության խորհուրդը հունիսի 25-ին վավերացրել Է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Փաստաթուղթն ստորագրվել Է Երեւանում 2013 թվականի հունիսի 25-ին: Այն սահմանում Է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների կարգը:

 

«Պայմանագրի համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պարտավորագրերով, առանց ներկրման/արտահանման թույլատրագրեր տալու», ասված Է պայմանագրին կից փաստաթղթերում:

 

Ենթադրվում Է, որ վավերացումից հետո պայմանագրի իրացման համապատասխան մեխանիզմը սահմանված կարգով կորոշվի ՌԴ-ի նախագահի կողմից, ինչը թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության համերկրային մարմինների գործակցությունը ցանկերի ձեւավորման, դրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարումների վերաբերյալ պարտավորագրերի կնքման, դրանց գրանցման եւ իրացման նկատմամբ վերահսկողության փուլերում: