Դաշնության խորհուրդը միաձայն վավերացրել է «Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի Հանրապետությունն ընդունելու եւ ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտներ կազմավորելու մասին» միջպետական պայմանագիրը:

 

Փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել են Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի բոլոր 155 անդամները, որոնք ներկա են եղել նիստին, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Պայմանագիրը մարտի 18-ին Կրեմլում ստորագրվել Էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ղրիմի Հանրապետության Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովի եւ Սեւաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալիի կողմից: