Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պետության ղեկավարն ստորագրել Է «Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը վավերացնելու մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքը»,-ասված Է մամուլի տեղեկագրում:
Օրենքի տեքստը կհրապարակվի տեղական մամուլում, նշվում Է հաղորդագրության մեջ: