Եվրասիական ինտեգրացիոն գործընթացն իրականանում է ճիշտ ժամանակին, և այն համաշխարհային տնտեսությունում սեփական դիրքն ամրագրելու նպատակ է հետապնդում: Այսպիսի տեսակետ արտահայտեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վոլովայան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագո ւմարի ժամանակ:

 

«Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի սաղմերը դրվել են 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ մենք հասկացանք, որ այն ոչ միայն գլոբալ ճգնաժամ է, այլ կառուցվածքային ճգնաժամ, որը բերելու էր համաշխարհային տնտեսության վերաձևավորմանը: Մենք ոչ միայն մտածեցինք< b> նվազագույնի հասցնել ճգնաժամի ընթացիկ վնասները, նաև որոշել, թե հետագա համաշխարհային տնտեսության մեջ որն է լինելու մեր դերը:

 

Սա էր պատճառը, որ երեք երկրներ' Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, որոշեցին Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի ստեծման գաղափարը< /b> կյանքի կոչել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

 

Վոլովայայի խոսքով' երկրները հասկացան, որ ճգնաժամի պայմաններում արտաքին շուկաներում գործունեությունը դժվարանում է, պակասում է փոխադարձ առևտուրը, հետևաբար, ձեռնտու է օգտագործել ներքին շուկան, որը ԵՏՄ-ի պարագայում կազմում է 170 միլիոն:

 

«Մյուս կողմից էլ' մենք հասկանում ենք, որ համաշխարհային հետագա տնտեսությունը կլինի բազմաբևեռ, ուր կանոնները կթելադրեն ոչ թե առանձին խոշոր պետություններ, օրինակ, ԱՄՆ-ն, Չինաստանը, այլ խոշոր տարածաշրջանային միությունները, որոնք այսօր ձևավորվում են ամբողջ աշխարհում»,-նշեց ռուս պաշտոնյան: Նրա համոզմամբ' Եվրասիական տնտեսական միությունը դառնալու է ելակետային միություններից մեկը գլոբալ տնտեսությունում:

 

Վոլովայայի վստահեցմամբ' ԵՏՄ-ն չի լինելու մեկուսացված միավոր, այլ ընդհակառակը, այն հանդիսանալու է երրորդ երկրների հետ կապեր հաստատելու լայն հնարավորություն անդամ երկրների համար: «Մենք ելնում ենք նրանից, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ուղղված չէ Եվրամիության դեմ, այլ մենք նրանց դիտարկում ենք հավասար գործընկներ ու պատրաստ ենք երկխոսության:

 

Ես համոզված եմ, որ Հայաստանի ներգրավումն այս գործընթացում միայն կամրապնդի կապերը Եվրամիության հետ: Հայկական բիզնեսը, որը շահեր ունի և Եվրոպայում, և հարավ-արևելյան Ասիայում, և Ե վրասիական տնտեսական միությունում, կարող է աշխատել բոլոր ուղղություններով»,-հավելեց պաշտոնյան: