ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի եւ Սեւաստոպոլի մտնելու մասին օրենքները: Ստորագրման արարողությունը հանդիսավոր պայմաններում տեղ Է ունեցել Կրեմլի Եկատերինյան սրահում:

 

Պուտինն ստորագրել Է «Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի Հանրապետությունն ընդունելու եւ ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտներ կազմավորելու մասին» միջպետական պայմանագրի վավերացման մասին օրենքը, որն ստորագրվել Էր մարտի 18-ին: Պայմանագրի համաձայն՝ այդ օրվանից Ղրիմի Հանրապետությունն ընդունված Է համարվում Է ՌԴ-ի կազմ:

 

Բացի այդ, Պուտինը համերկրային սահմանադրական օրենք Է ստորագրել ՌԴ-ի կազմ Ղրիմի մտնելու եւ երկրում նոր սուբյեկտների՝ Ղրիմի Հանրապետության եւ համերկրային նշանակության Սեւաստոպոլ քաղաքի կազմավորման մասին:

 

Եկատերինյան սրահում հավաքվել Էր Ռուսաստանի խորհրդարանի ողջ ղեկավարությունը՝ երկու պալատների խոսնակները՝ Վալենտինա Մատվիենկոն եւ Սերգեյ Նառիշկինը, նրանց տեղակալները, ինչպես նաեւ Պետդումայի խմբակցությունների ղեկավարները: