Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ղրիմում մարտի 16-ին հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ կբարձրացվի Ինքնավար Հանրապետության' ՌԴ կազմի մեջ մտնելու հարցը: Այս մասին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը:

 

Իսկ Ղրիմի խորհրդարանը քիչ առաջ ընդունեց նաև մեկ այլ որոշումը'Ռուսաստանի Դաշնության կազմ ինքնավարության՝ որպես ՌԴ-ի սուբյեկտի մտնելու վերաբերյալ:

 

Նշենք, որ Ղրիմի կառավարությունը հայտնում էր, որ հանրաքվեի ժամանակ կդրվի Ղրիմի ինքնավար մարզի' հանրապետության կարգավիճակի փոփոխության հարցը:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմը միացնելու պլաններ չունի: «Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմը միացնելու տարբերակը: Միայն քաղաքացիներն իրենք կամաարտահայտման ազատության և անվտանգության պայմաններում կարող են և պետք է որոշեն իրենց ապագան»,-ասել է նա:

 

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «առայժմ ոչ ոք չեղյալ չի հայտարարել ազգերի ինքնորոշման իրավունքը»: Հիշեցնելով, որ նման որոշում թույլատրվել էր ընդունել Կոսովոյի բնակիչներին, Պուտինը, սակայն, ընդգծել է, որ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանը «չի հրահրի այդպիսի տրամադրություններ և այդպիսի որոշում»: