Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապակառուցողական Է համարում Հարավային Օսիայի (Ցխինվալի տարածաշրջանի) փաստացի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը Ռուսաստանի Դաշնությանն այդ տարածքի հնարավոր միացման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ն ովոստի Գրուզիա»-ին:

 

Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը նախօրյակին հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ անցկացվել են նախնական կոնսուլտացիաներ «Գործընկերության եւ դաշնակցության մասին» պայմանագրի կնքման շուրջը: Ըստ որում նա նշել Է, որ հանդես Է եկել առաջարկությամբ, որ պայմանագիրը քննարկվի «Հարավային Օսիայի Հանրապեության՝ ուղղակի Ռուսաստանի կազմ մտնելուց մինչեւ այլ ձեւեր ընդգրկույթում, որոնք այսօր գոյություն ունեն աշխարհում»:

 

«Արդեն սկսվել Է այս հարցի շուրջը մեր գործընկերների հետ աշխատանքը» Բոլորն իրազեկված են: Անշուշտ, մենք մեծ անհանգստությամբ ծանոթացանք այս հայտարարությանը եւ մեկ անգամ եւս արձանագրում ենք, որ դա բացարձակ ապակառուցողական հայտարարություն Է ինչպես Ցխինվալի փաստացի իշխանությունների կողմից, այնպես Էլ Ռուսաստանի կողմից, որը, ես համոզված եմ, շատ լավ իրազեկված Է, եւ նման հայտարարություններն արվում են նրա ջանքերի շնորհիվ»,- հայտարարել Է ԱԳ նախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն դեկտեմբերի 11-ին կայացած ճեպազրույցում: