Ղրիմի խորհրդարանն իր խոսնակին՝ Վլադիմիր Կոնստանտինովին և հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովին լիազորել է պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի և Սևաստոպոլի մտնելու մասին: Ինչպես հաղորդվում է Ղրիմի Գերագույն խորհրդի կայքում, այդ որոշումն ընդունվել է արտահերթ լիագումար նիստում: Այն պաշտպանել է 83 պատգամավոր, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Գերագույն խորհրդի նախագահ Վ. Ա. Կոնստանտինովին և Նախարարների խորհրդի նախագահ Ս.Վ. Ակսյոնովին լիազորել միջպետական պայմանագիր ստորագրելու Ղրիմի Հանրապետությունը և հատուկ կարգավիճակով Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության մեջ ընդունելու մասին»,-ասված է որոշման մեջ: