Ռուսաստանն Ուկրաինայի հետ պարտավորագիր Է ստորագրել Ղրիմի տարածք ԷլեկտրաԷներգիայի տարանցման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Պարտավորագիրը երաշխավորում Է Ուկրաինայից ԷլեկտրաԷներգիայի անխափան մատակարարումը Ղրիմ»,-ասել Է նա, պարզաբանելով, որ ավելի վաղ բանակցություններ են անցկացվել ՌԴ-ի եւ Ուկրաինայի կառավարությունների միջեւ:
Դրա հետ մեկտեղ Ակսյոնովը հույս Է հայտնել, որ Ուկրաինայից ԷլեկտրաԷներգիայի տարանցման մասին համաձայնագրի պայմանները կկատարվեն լրիվ ծավալով: «Այժմ անջատումներ չպետք Է լինեն,-ասել Է հանրապետության ղեկավարը:-Միջոցները Ուկրաինային վճարվում են ամբողջ ծավալով»:
Ղրիմում ԷլեկտրաԷներգիայի սեփական արտադրությունն ապահովում են ջերմաԷլեկտրակայանները, արեւային ու հողմային Էլեկտրակայանները:
Ընդամենը Ղրիմի Էներգետիկական համալիրի զարգացման համար համերկրային նպատակային ծրագրով նախատեսված Է 70,5 մլրդ ռուբլի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: