Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է «Ուկրաինայի՝ ժամանակավոր օկուպացված տարածքում քաղաքացիների իրավունքների և ազատությունների և իրավական ռեժիմի ապահովման մասին» օրենքը: Այդ մասին հաղորդում է Տուրչինովի մամուլի ծառայությունը։

 

Այս օրենքը Գերագույն ռադան ընդունել էր երկրորդ ընթերցմամբ, որի օգտին քվեարկել էր 228 պատգամավոր: Օրենքի համաձայն' ժամանակավորապես օկուպացված տարածքները ճանաչվում են որպես Ուկրաինայի անքակտելի մաս, որոնց վրա տարածվում են Ուկրաինայի Սահմանադրությունն ու օրենքները:

 

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով' Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության կազմում։