Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրամանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Հաշվի առնելով Ղրիմի ժողովրդի կամքն ու ազատ իրավունքը' համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որը տեղի է ունեցել 2014-ի մարտի 16-ին, Ղրիմի Հանրապետությունը ճանաչել որպես անկախ և ինքնիշխան պետություն: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից»,-նշված է հրամանագրում:

 

Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեով Ռուսաստանին միանալուն կողմ է արտահայտվել ղրիմցիների ավելի քան 96 տոկոսը: