Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: