Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ապրիլի 6-ին ստորագրել է հրամանագիր Ուկրաինային պաշտպանական ոլորտում աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Նա հայտնել է, որ նոր փաթեթի մեջ են մտնում Javelin հրթիռային համակարգերը, որոնք «ունակ են խոցելու տանկերն ու զրահատեխնիկան»:
Բայդենը նշել է, որ Կիևին ամեն օր մատակարարվում է առաջատար զենք ու զինամթերք:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռ երկար ժամանակ կարող է շարունակվել: Նա վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Կիևին ռազմական, տնտեսական և այլ ուղղություններով: