ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ. Հովիկ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

 

Այսօր ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչը հաստատվել է նիստերի ընթացքում: