Արդեն տևական ժամանակ է, ինչ երկրի գործադիր մարմինը նոր ղեկավար ունի: Հովիկ Աբրահամյանի կառավարությունում արդեն մեկ կադրային փոփոխություն եղել է. Տիգրան Սարգսյանի «աջ թևը» համարվող Վաչե Գաբրիելյանն այլևս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը չի զբաղեցնի, նրան փոխարինելու է եկել Դավիթ Հարությունյանը: Վերանշանակվել է երեք նախարար՝ Արմեն Երիցյանը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Սեյրան Օհանյանը' Պաշտապանության նախարարի, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ ԱԳ նախարարի:
Թե ինչ սպասելիքներ ունեն երևանաբնակները նոր վարչապետի նշանակումից, Լուրեր.com-ը փորձեց պարզել հարցման միջոցով: