ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը' ո ր ո շ ու մ ե մ.
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»: