ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել ՀՀ ՊԿԱ հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Վիլիկ Մելքոնի Եդիգարյանին և քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մամիկոնի Մարգարյանին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը' ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի 20-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել՝
Վիլիկ Մելքոնի ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ հանրային կառավարման ամբիոնի դոցենտ
Մարիամ Մամիկոնի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: