ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել: Այս մասին Mediamall.am լրատվականը տեղեկանում է ՀՀ Նախագահի պաշտոնական տեղեկագրից:
Հրամանագրում մասնավորապես ասվում է.
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ.
1.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» ՆՀ-396-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: