Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Հակոբյանին Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.
Արա Հակոբյանին ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: