Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Կիևի շրջանային դատարան՝ հանրաքվեի անցկացման մասին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Նշված որոշմամբ' Ղրիմի Գերագույն խորհուրդը խախտել է օրենսդրությունը, վճիռը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել' որպես ինքնավարության սուբյեկտ, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին: