Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման հայտարարել է, որ իշխանության մեջ լյուստրացիայի մասին օրինագիծը հակասում է Ուկրաինայի և միջազգային օրենքին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Լյուստրացիայի մասին օրինագիծը շատ դեպքերում չի համապատասխանում Ուկրաինայի սահմանադրությանը և միջազգային իրավունքին: Սույն օրենքին ավելի քան 1 միլիոն քաղաքացի է ենթակա: Դրանով խախտվում է անձնական պատասխանատվության սկզբունքը: Եթե օրենքն ուժի մեջ մտնի, ապա դատարաններ մեծ թվով դիմումներ կմուտքագրվեն, այդ թվում նաև Եվրոպական դատարան' մարդու իրավունքների պաշտպանության հարցով»,- ասել է գլխավոր դատախազը:
Սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչ Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է օրենք, որով սահամանափակում է պաշտոնյաների իրավունքները, ովքեր աշխատել են Վիկտոր Յանուկովիչի համար և փոխանցել է փաստաթուղթը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ստորագրության համար: