Ուկրաինայի Գերագույն ռադան սեպտեմբերի 16-ին կարող է դիտարկել երկրի արևելյան շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը:

 

«Գերագույն ռադայում սպասվում է շատ հագեցած օր: Կվավերացվի Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը, քննարկման կդրվեն կարևոր հարցեր: Օրինակ՝ Դոնբասի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը»,- ասել է Ուկրաինայի նախագահի՝ Դոնբասում խնդրի խաղաղ կարգավորման հարցերով լիազոր Իրինա Գերաշչենկոն:

 

Նշվում է, որ օրենքը պետք է ապահովի այդ տարածքների խաղաղ վերադարձն Ուկրաինայի ինքնիշխանությանը: