ԱՄՆ-ի կառավարությունը պաշտպանում է Ուկրաինայի արևելքի շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու գաղափարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպային, Եվրասիային և Կենտրոնական Ասիային ցուցաբերվող օգնության ծրագրերի համակարգո ղ Ալինա Ռոմանովսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինային ամերիկյան օգնությունը «նպատակամղված է բարեփոխումների երեք խոշոր բնագավառների»: Առաջին, խոսքը վերաբերում է «տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների կոնսոլիդացմանը և էներգետիկական բարեփոխումներին», ճշտել է Ռոմանովսկին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Երկրորդ, ԱՄՆ-ը տրամադրված է այն բանին, որ պաշտպանի Ուկրաինայի «ազգային միասնությունը» և միաժամանակ «նրա արևելքի հատուկ կարգավիճակը»: ԱՄՆ-ը պաշ տպանում է Ուկրաինայի «Սահմանադրության բարեփոխման թափանցիկ գործընթացը», ինչպես նաև այդ հանրապետությունում «ապակենտրոնացմանն ուղղված ջանքերը», «արևելքի ընտրությունները»:
«Բացի այդ, մեր աջակցությունն ուղղված է Ռուսաստանից Ուկրաինայի էներգետիկական անկախության նվազեցմանը»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: