ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը. հայտնում են ՀՔԾ մամլո ծառայությունից։
Ճիշտ է, Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն: