Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից ազատել է Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության պետ Սերգեյ Գմիզային: Այս մասին ասվում է Ուկրաիանայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի մեջ:
Վիկտոր Յանուկովիչը Գմիզային Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության պետ է նշանակել 2010թ.-ի օգոստոսի 17-ին: