Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից հեռացրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիին: Այս մասին հայտնում է lena.ru-ն:
Նշվում է, որ Օլեգ Պորոշենկոն Մախնիցկիին պաշտոնից ազատել է նրա հրաժարականի դիմումի համաձայն:
Նշենք, որ ավելի վաղ, Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել բանաձևի նախագծեր առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու, ինչպես նաև ՆԳ նախարարի պաշտոնում Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Պավել Կլիմկինին նշանակելու մասին: