Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել՝ Իվան Կուխտային ազատելով Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից ասացին, որ Կուխտային ազատել են աշխատանքից համաձայն ռոտացիայի: «Դեռևս հստակ ժամկետ չկա, թե պարոն Կուխտան երբ կհեռանա Հայաստանից: Առաջիկայում նախատեսվում են որոշակի արարողակարգային հանդիպումներ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, որից հետո արդեն հստակ կլինի մեկնման ժամկետը»,- ասացին դեսպանատնից:

 

Թե ով կլինի Հայաստանում Ուկրաինայի հաջորդ դեսպանը դեռևս հայտնի չէ: Ուկրաինայի նախագահի պաշտոնական էջում այդ մասին տեղեկատվություն չկա, դեսպանատնից էլ ասացին, որ պաշտոնական Կիևից դեռևս չեն ստացել այդ հարցի առնչությամբ տեղակատվություն: Պյտոր Պորոշենկոն Իվան Կուխտային ազատել է աշխատանքից հուլիսի 13-ին:

 

Իվան Կուխտան ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն է 2010 թվականից: