Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.
Արմեն Սարգսյանին ազատել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով' Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Տոկիո)»: