ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Արմեն Սարգսյանը ազատվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.
Արմեն Սարգսյանին ազատել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Հայաստանի ԱԺ նիստում Արմեն Սարգսյանն ընտրվել էր Հայաստանի նախագահ: Նա իր լիազորությունների կատարմանը կանցնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում: Այդ օրն ավարտվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները: