ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լևոն Սարգսյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` 
Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-ասաված է վարչապետի որոշման մեջ:

 

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է: