Ինչպես հայտնում է Комсомольская Правда-ն՝ վկայակոչելով UNIAN-ը, Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ղրիմի' ՌԴ-ին միանալու Հայաստանի կողմից ճանաչելը բացասական հետևանքներ կունենա Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Դանիիլ Լուբկիվսկին:
Ըստ նրա՝ Ուկրաինան անհանգստացած է այն տեղեկություններով, որոնք վերաբերում են հայկական կողմի դիրքորոշմանը' Ղրիմի հարցի վերաբերյալ։
Լուբկիվսկին հայտնել է նաև, որ արդեն 2-րդ անգամ ԱԳՆ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի դեսպանը, և նրան ասվել է Ղրիմի իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշման մասին։
«Այսօր հայկական կողմին նոտա է փոխանցվել, որում բացատրություններ ենք պահանջում Հայաստանի պաշտոնական տեսակետի վերաբերյալ»,-ասել է Լուբկիվսկին։