Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմի Գերագույն խորհուրդն այսօր կայանալիք նիստում կկազմի պաշտոնական հայտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին: Այս մասին հայտարարել է Ղրիմի կառավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
«Այսօր կսկսվի Ղրիմի Գերագույն խորհրդի նիստը, որի ժամանակ կամփոփվեն հանրաքվեի արդյունքներն ու կկազմվի Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառման պաշտոնական հայտ»,-հայտնել է Թեմիրգալիևը:
Հիշեցնենք, որ Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեին մասնակցած ընտրողների մոտ 96 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի կազմում ինքնավարության ներառման օգտին: