Հարավային Օսիայի նոր խորհրդարանը հանրաքվեի կդնի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ հանրապետության մտնելու հարցը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Անատոլի Բիբիլովը, որը հունիսի 23-ին ընտրվել է խորհրդարանի խոսնակ:

 

«Մենք չենք հրաժարվում մեր կարգախոսներից, այդ հարցում ոչ մի երկակի մոտեցում չի լինելու: Հարցը կդրվի հանրաքվեի, բայց դրանով պետք է զբաղվի արդեն լիովին ձեւավորված խորհրդարանը»,- ընդգծել է նորընտիր խոսնակը:

 

«Միասնական Օսիա» կուսակցությունը, որը գլխավորում է Բիբիլովը, խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 46 տոկոսը: Նրա ընտրարշավը հիմնված էր Ռուսաստանի հետ վերամիավորման գործընթաց սկսելու խոստման վրա:

 

Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 8-ին: Եվրամիությունում չեն ճանաչել քվեարկության արդյունքները, քանի որ Հարավային Օսիան ինքնուրույն պետություն չեն համարում: