Ինչպես հայտնում է inpress.ua-ն, palestine-info.ru-ի կայքի ռուսալեզու բաժնում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Գազայի հատվածում նախաձեռնող խումբ է ստեղծվել, որը մտադիր է դիմել Պաղեստինի կառավարությանը' Ղրիմի օրինակով հանրաքվե անցկացնելու և Ռուսաստանի կազմ մտնելու հարցով:

 

Գազայում Ռուսաստանի Դաշնության մոտ հիսուն հազար քաղաքացի է ապրում: Նրանք հիմնականում կանայք են, ովքեր ամուսնացել են պաղեստինցիների հետ:

 

Այժմ Գազայի ռուսական համայնքը քննարկում է մի ծրագիր, որով նախատեսում է նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվե:

 

«Մոսկվան հայտարարել է, որ կպաշտպանի իր քաղաքացիներին' անկախ նրանից, թե նրանք աշխարհի որ մասում են բնակվում»,-ասել է նախաձեռնող խմբի ակտիվիստներից մեը:

 

Ակտիվիստ մասնակիցն ավելացրել է նաև, որ նրանք երկար ժամանակ է' ապրում են մի պետության մեջ, որտեղ վտանգված է իրենց և երեխաների կյանքը, իսկ իսրայելյան ՌՕՈՒ կողմից Գազայի սեկտորում սկսված «Ձուլած արճիճ» գործողության ընթացքում բազմաթիվ ռուսներ են մահացել: