«Մենք քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը»։ Այս մասին ամերիկացի լրագրող Դեն Սինորին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք հուսով ենք, որ անկլավը կկառավարեն ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող տեղի բնակիչները՝ տարածաշրջանի երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ միասին։ Մեզ հարցնում են՝ ինչ ենք անելու վաղը։ Առաջին հերթին՝ պետք է վերացնել ՀԱՄԱՍ-ը։ Գազայի բնակիչներին չի կարելի թույլ տալ կառավարել տարածքը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը այնտեղ է»,- ասել է Նեթանյահուն:
Նա նաև նշել է, որ երկրի բանակը բախվում է մարտահրավերների, որոնց «նախկինում ոչ մի ժամանակակից բանակ չի բախվել»։
«Մենք պետք է պաշտպանվենք մեր ուժերով։ Մենք դա չենք խնդրում ամերիկացի զինվորներից կամ ուրիշներից: Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին։ Մեր երկրորդ նպատակը պատանդներին վերադարձնելն է, և դրա համար էլ մենք ռազմական ճնշում ենք գործադրում»,- եզրափակել է Նեթանյահուն։