ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու հարցը Ռուսաստանի և Չինաստանի կողմից աճող սպառնալիքների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
ՆԱՏՕ-ի անդամների միջև ակտիվ խորհրդակցություններ են ընթանում պահեստից ավելի շատ հրթիռներ հանելու և դրանք մարտական պատրաստության բերելու վերաբերյալ։
«Իհարկե, ՆԱՏՕ-ի նպատակն առանց միջուկային զենքի աշխարհն է, բայց քանի դեռ կա միջուկային զենք, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, ավելի վտանգավոր աշխարհ է»,- ընդգծել է Ստոլտենբերգը։