«Ռոսկոմնադզորը» արգելափակել է Facebook սոցիալական ցանցը ՌԴ ողջ տարածքում, որը պատկանում է Meta-ին։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել մուտքը Facebook ցանց Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է նախարարության կայքում։