Facebook սոցիալական ցանցը փետրվարի 4-ին նշում է ստեղծման 13-ամյակը: Սոցցանցը ստեղծվել է 2004-ի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբում այն նախատեսված է եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, իսկ այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել սոցցա նցում։ Facebook-ը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

 

Ֆեյսբուքի այցելուների քանակը մեծացավ 2009 թ. հետո։ 2010 թ. մարտի 13-ին Facebook այցելեց ավելի մարդ, քան Google։ Ինչպես նաև Facebook -ը դարձավ լավագույն սոցիալական ցանցն ութ առանձին շուկաներում՝ Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Մալազիայում, Նոր Զելանդիայիում, Հոնկոնգում և Վիետնամում, այն ժամանակ, երբ այլ ապրանքանշանները առաջատար դիրք էին գրավում միայն որոշ շուկաներում, որոնց թվին է պատկանում Google Orkut-ը՝ Հնդկաստանում, Mixi.jp-ը՝ Ճապոնիայում, CyWorld -ը՝ Հարավային Կորեայում, և Yahoo! Wretch.cc –ը՝ Թայվանում։

 

2012 թ. հոկտեմբերի տվյալներով Facebook -ն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր։